Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
6 մայիսի 2026 • 11:26

Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում Հայաստանի կախվածության նվազեցման թեմային

Մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում Հայաստանի կախվածության նվազեցման թեմային

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու էներգետիկ կախվածության թեմայից և ասել է, որ տասնամյակներ ու դարեր շարունակ մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել:

« Հիմա, կարծես, մենք ինչ-որ կերպ կարողացել ենք մեկ կենտրոնից մեր քաղաքական, տնտեսական, էներգետիկ կախվածությունը նվազեցնել և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների թիվը»,- ասել է Միրզոյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, և Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանին օգնության չհասան։

 

 

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։