Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 օգոստոսի 2026 • 10:15

Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորել է Կամբոջայի ԱԳ նախարարը

Սոխոնը նշել է, որ Կամբոջան և Հայաստանը բարեկամության և սերտ համագործակցության կապեր ունեն, որոնք ավելի քան երեք տասնամյակ կառուցված են ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորել է Կամբոջայի ԱԳ նախարարը

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Կամբոջայի Թագավորության փոխպարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոխոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ 

Սոխոնը նշել է, որ Կամբոջան և Հայաստանը բարեկամության և սերտ համագործակցության կապեր ունեն, որոնք ավելի քան երեք տասնամյակ կառուցված են ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

«Այս հարաբերություններն ավելի են ամրապնդվել մեր երկու նախարարությունների միջև առկա երկխոսության մեխանիզմների շնորհիվ։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ կապերն ու գործընկերությունն առաջիկա տարիներին առավել կզարգանան և կբարձրացվեն նոր մակարդակի՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,- ասված է ուղերձում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։