Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել France 24-ին
Հայաստանի ժողովուրդն ամուր աջակցում է խաղաղության օրակարգին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Ֆրանսուա Պիկարին, որի առանցքը եղել է առաջիկայում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովը Երևանում։ Միրզոյանի ներկայացմամբ՝ «այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է», և դա ոչ թե խորհրդանշական հայտարարություն է, այլ ակնհայտ իրականություն:
Նախարարը այս զարգացումը դիտարկում է ավելի լայն պատմական տեղաշարժի շրջանակում. «Տասնամյակներ շարունակ շրջափակման մեջ» լինելուց հետո, Հայաստանն այժմ ձգտում է վերաիմաստավորել իր տարածաշրջանային դերը։ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի ապագան կայանում է այն կապի մեջ, որոնք աջակցվում են մեծածավալ ենթակառուցվածքների՝ երկաթուղիների, էլեկտրացանցերի, նավթի և գազի խողովակաշարերի կառուցման հավակնոտ ծրագրերով, որոնք էլ թույլ կտան երկրին դառնալ Եվրոպան և Ասիան կապող «Միջին միջանցքի ամենակարևոր օղակը»։
Միևնույն ժամանակ նախարարը ընդգծել է կոնֆլիկտի ժառանգությունը, հիշողությունը, և այն, որ պատերազմի վերքերը դեռ թարմ են՝ 2023 թ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ներխուժումից և բռնազավթումից հետո: «Մենք գիտակցում ենք, որ մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում»,- ասել է նախարար Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի ժողովուրդն ամուր աջակցում է խաղաղության օրակարգին և ունի եվրոպական ձգտումներ։
ՌԴ-ի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանը ֆիքսել է Ռուսաստանի դերի վերաբերյալ հիասթափությունը: Այնուամենայնիվ, պնդել է, որ Հայաստանը, անկասկած, չի ձգտում հակամարտության և մտադիր է պահպանել նորմալ բարեկամական հարաբերությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: