Քաղաքականություն
6 մայիսի 2026 • 07:11
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։