Հասարակություն
4 սեպտեմբերի 2026 • 08:31
Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա առթիվ
Ղազարյանը կրկին շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և անձնական երջանկություն։

Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։
Իր ուղերձում Արամ Ղազարյանը նշել է, որ փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։ Նա ընդգծել է, որ անկախ եղանակային և այլ պայմաններից՝ փրկարարները միշտ առաջինն են այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու և մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա։
ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ծառայողներին անձնվեր ու բարեխիղճ աշխատանքի համար և առանձնահատուկ երախտագիտություն հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։ Ղազարյանը կրկին շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և անձնական երջանկություն։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։