Արագածոտնում ներկայացվել են գյուղատնտեսության պետական աջակցության և կաթի սուբսիդավորման ծրագրերը
Արագածոտնի մարզում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառումը։ Ֆերմերներին ներկայացվել են դիմումների էլեկտրոնային կարգն ու մասնակցության պայմանները։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր, այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալը, նախարարության և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համայնքապետեր և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը՝ առանձնացնելով կաթի արտադրության սուբսիդավորման միջոցառումը։
Նա տեղեկացրել է, որ կաթի գնի սուբսիդավորման համար դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ համայնքի վարչական ղեկավարին, նշելով անհրաժեշտ տվյալներ, այդ թվում՝ բնակության հասցեն, բանկային հաշվեհամարը և կովերի գլխաքանակը։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ գործընթացը հնարավորինս պարզեցված է և հորդորել է ֆերմերներին ակտիվորեն մասնակցել ծրագրին։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը