Հասարակություն
28 մայիսի 2026 • 12:20
Արագածոտնի մարզում BMW–ն գլորվել է ձորը. 18–ամյա տղան մահացել է, կա 3 վիրավոր
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 28–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կա մեկ զոհ և 3 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել ձորակում։
«Վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` երիտասարդները մեկնում էին տուժածներից մեկի ծննդյան օրը նշելու։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։