Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացվող բացատրական աշխատանքների շնորհիվ հանրապետությունում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը:
Հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների հետևողական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ (որոնցից մեկը՝ պայթուցիչով) և տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման մեկ այլ դեպք է արձանագրվել «Զվարթնոց» օդանավակայանի lineային բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Քաղաքացին զենքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիին հարակից տարածքում, որտեղ հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։