Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
9 հունիսի 2026 • 17:30

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանում ընտրություններից հետո վիճակը կկայունա

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները դժվար էին, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես նկատել է, թե ինչ էր կատարվում քվեարկությունից առաջ։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ  Հայաստանում ընտրություններից հետո վիճակը կկայունա

 ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը  հույս է հայտնել, որ  Հայաստանում ընտրություններից հետո վիճակը կկայունա:

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը այս առումով կայունացման հույս է հայտնել.«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա», - ասել է նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները դժվար էին, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես նկատել է, թե ինչ էր կատարվում քվեարկությունից առաջ։ «Սակայն ընդհանուր առմամբ, մեր առաքելությունը եզրակացրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել», - ասել է նա։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական թարմացված տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ձայների 49.825%-ը), գործարար Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքը (23.281%) և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը (9.934%)։

  ՏԱՍՍ-ը գրում է, որ տեղական դիտորդներն ու ընդդիմությունը հայտնել են աննախադեպ խախտումների մասին քվեարկության ընթացքում։ Ընտրություններն  ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով՝ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության և քվեարկության օրերին: Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական տվյալներով չի հաղթահարում 4%-ի շեմը, հայտարարել է, որ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի համար:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։