ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան
ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի հանդիպումներ նախատեսված չեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հետ։
«Վստահաբար, շփումներ կլինեն, այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ, բայց շփումներ, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև հավելեց՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներ եղել են դեռ նախորդ ամիս՝ Բիշքեկում, իսկ երեկ կայացել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
ԱՊՀ գագաթնաժողովը, որի մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 8-9-ը Թուրքմենստանում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։