Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Օրվա ընթացքում իրավապահների կողմից հայտնաբերվել է 16 հետախուզվող, և արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտել են 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Անցած մեկ օրում գրանցվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների աճ. արձանագրվել է 15 ավտովթար, որոնց հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ Ոստիկանության վիճակագրության՝ բացահայտված իրավախախտումների գերակշիռ մասը վերաբերում է տրանսպորտային ոլորտին: Մասնավորապես արձանագրվել է.
- 64 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այդ իրավունքը կասեցված կամ վարորդական վկայական չունեցող անձանց կողմից ղեկին հայտնվելու,
- 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 9 դեպք՝ խարդախության,
- 8 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 6 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
- 5-ական դեպք՝ անձնական գույքի գողության, խուլիգանության և սառը զենք կրելու,
- 4 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման:
Բացի այդ, արձանագրվել են պաշտոնեական կեղծիքի կամ անփութության (3 դեպք), արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու (3 դեպք), ապօրինի ձեռնարկատիրության (2 դեպք), գույքի ոչնչացման (2 դեպք) և թմրանյութերի իրացման (2 դեպք) դեպքեր:
Իրավապահները բացահայտել են նաև վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական դիրքի չարաշահման, ապօրինի ծառահատումների, սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, ինքնիրավչության և զենք-զինամթերքի պատրաստման ու ձևափոխման այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, ինչպես նաև սպանության փորձի և համակարգչային հափշտակության 1-ական դեպք:
Օրվա ընթացքում իրավապահների կողմից հայտնաբերվել է 16 հետախուզվող, և արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան