Հասարակություն
14 ապրիլի 2026 • 13:45
Անհետ կորածների հարազատները պահանջում են գաղտնազերծել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողներին ասաց, որ այսօր հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, և նրանք խոստացել են այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնել վաղը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը։
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողներին ասաց, որ այսօր հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, և նրանք խոստացել են այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնել վաղը:
Մարգարյանի փոխանցմամբ` ավելի վաղ ակտիվիստները պաշտոնական նամակներ էին հղել խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ պահանջելով ասել, թե ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել արխիվ և գաղտնագրել այն:
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան