Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պաշտպանը պնդել է, որ գործով քրեական վարույթի հիմքեր չկան։

Անդրանիկ Թևանյանի փաստաբանը հայտնել է, որ Թևանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ միաժամանակ պարտավորեցնելով ապահովել նրա՝ քաղաքացիական հիվանդանոցում իր բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքը։ Պաշտպանը պնդել է, որ գործով քրեական վարույթի հիմքեր չկան, իսկ մեղադրանքը հիմնավորված չէ. «Անգամ իրավապահ մարմինները չեն կարողանում որոշել՝ խոսքը պետական գաղտնիքի՞, թե՞ այլ տեղեկատվության մասին է։ Մենք պահանջել ենք գաղտնագրման փաստաթղթերը, սակայն դրանք պարզապես չկան, հետևաբար որևէ տեղեկություն չի կարող համարվել պետական գաղտնիք»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
Ընդդիմադիր գործիչը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և քրեական հետապնդումը որակում է որպես քաղաքական։ Նրա պաշտպանները նշում են, որ մեղադրանքները հիմնավորված չեն բավարար ապացույցներով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։