Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը
«Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը, գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները. մինչև 18 տարեկաններ, 65+ տարիքի անձինք և հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129600 դրամ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշել է նաև, որ աշխատող և ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում :
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը և ասել է, որ ամեն տարի Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունն Ազգային ժողովում և ներկայացնի հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եզրակացությունը՝ արդյոք պե՞տք է վերանայել, թե՞ ոչ:
«Այս պահին մենք 2027 թվականի ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունենք»,- հավելել է նախարարը:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։