ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է Ուկրաինա փոխանցել Թուրքիայում գտնվող 12 միավոր M270 համազարկային համակարգ և 70 միավոր ATACMS դասի բալիստիկ հրթիռներ
Զենքի առաքման արժեքը կկազմի 28 միլիոն դոլար:

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է Ուկրաինա փոխանցել Թուրքիայում գտնվող 12 միավոր M270 համազարկային համակարգ և 70 միավոր ATACMS դասի բալիստիկ հրթիռներ, կլաստերային զինամթերք և արկեր: Զենքի առաքման արժեքը կկազմի 28 միլիոն դոլար: Պետդեպարտամենտը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Պետդեպարտամենտը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է թույլատրել փոխանցումը՝ «հաշվի առնելով ռազմական, քաղաքական և տնտեսական գործոնները», և որ մատակարարումն ինքնին համապատասխանում է ԱՄՆ անվտանգության աջակցության նպատակներին: Այսպիսով, Թուրքիան կնվազեցնի իր հնացած զենքի պաշարները:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ամսական կստանա ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ ԱՄՆ-ից:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։