Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
22 մայիսի 2026 • 10:42

ԱՄՆ փորձագետները Հայաստանում քննարկել են ՀԱԷԿ-ի փոխարինման հնարավորությունները փոքր մոդուլային ռեակտորներով

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է հայ-ամերիկյան միջուկային համագործակցության առաջընթացը։ Մայիսի 19–22-ը Հայաստանում են եղել «Sargent & Lundy» ընկերության փորձագետները՝ ուսումնասիրելու փոքր մոդուլային ռեակտորների կիրառման հնարավորությունը Հայաստանում և ՀԱԷԿ-ի հնարավոր փոխարինման տարբերակները։

ԱՄՆ փորձագետները Հայաստանում քննարկել են ՀԱԷԿ-ի փոխարինման հնարավորությունները փոքր մոդուլային ռեակտորներով

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19–22-ը Հայաստանում են եղել «Sargent & Lundy» ընկերության փորձագետները՝ ապահովելով տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։

Ընկերությունը՝ համագործակցելով Հայաստանի պաշտոնյաների հետ, ավարտին է հասցրել նախնական տեխնիկատնտեսական գնահատումը՝ կապված Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու հնարավորության հետ։

Հայտնի է, որ ուսումնասիրության շրջանակում առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաներ, տեխնիկական աջակցությունը համապատասխանեցվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լավագույն փորձին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության և չտարածման բարձր չափանիշները։

Բացի այդ, դիտարկվել են ՀԱԷԿ-ի շահագործումից հանելուց հետո փոխարինող էներգետիկ կարողությունների ձևավորման տարբերակները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։