ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն հասել է իր գրեթե բոլոր նպատակներին
Ես նրանց ռազմական առումով հաղթել եմ․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն հասել է իր գրեթե բոլոր նպատակներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ ինքը ցանկություն չունի Իրանի դեմ տարիներ շարունակ ռազմական արշավ սկսելու:
«Մենք Վիետնամում ենք 19 տարի: Մենք Աֆղանստանում ենք մոտ 10 տարի: Մենք հավերժ կռվել ենք Կորեայում: Ես նույնիսկ չեմ ուզում հիշատակել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները: Մենք այդ պատերազմներից յուրաքանչյուրում եղել ենք շատ, շատ տարիներ: Իսկ այստեղ ես ընդամենը չորս ամիս եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը: «Եվ ի՞նչի եմ հասել: Ես նրանց ռազմական առումով հաղթել եմ»,- հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմը սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։