ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանում 60 երկրների նկատմամբ. առևտրային ներկայացուցիչ
Ցանկում են Միացյալ Թագավորությունը, Հնդկաստանը, Կանադան և Մեքսիկան

ԱՄՆ-ն 60 գլխավոր առևտրային գործընկերների նկատմամբ 10%-12.5% առևտրային մաքսատուրքեր է սահմանում՝ կախված նրանից, թե արդյոք նրանք օրենսդրական արգելքներ ունեն հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հայտարարությունը։
«Այսօր ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը վերջնական քայլեր է ձեռնարկում՝ 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի շրջանակում՝ մաքսատուրքեր սահմանելով 60 երկրների նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման արգելքի կատարումն արդյունավետ չապահովելու և նման օրենք մտցնել չկարողանալու համար», – ասվում է առևտրային ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ։
10% նվազագույն դրույքաչափը կիրառվում է 17 երկրների նկատմամբ, որոնք արդեն իսկ կիրառել են արգելք հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման համար։ Այս ցանկում են Միացյալ Թագավորությունը, Հնդկաստանը, Կանադան և Մեքսիկան։ Եվրոպական Միությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Շվեյցարիայից ներմուծվող որոշակի ապրանքների համար դրույքաչափը կկազմի 10% կամ 12.5%՝ հանած ռեժիմային դրույքաչափերը։
Հայտարարության համաձայն՝ հետաքննության մյուս բոլոր մասնակիցների համար, որոնք չեն կատարել Վաշինգտոնի պայմանները, տուրքի առավելագույն հիմնական դրույքաչափը կաճի 2.5%-ով՝ հասնելով 12.5%-ի։ Նոր տուրքերն ուժի մեջ են մտել ուրբաթ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 8:00-ին։
Դրանք կփոխարինեն ժամանակավոր գլոբալ 10% մաքսատուրքին, որը Թրամփի վարչակազմը կիրառել էր այս տարվա փետրվարին՝ Գերագույն դատարանի կողմից 2025 թվականի ապրիլին սահմանված առևտրային տուրքերը չեղարկելուց հետո։ Ժամանակավոր այս միջոցառումը սահմանափակված էր 150 օրով և լրանում է հուլիսի 24-ին, ինչի հետ կապված Սպիտակ տունն անցնում է թիրախային տուրքերի կիրառման՝ իրավական նոր հիմնավորմամբ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը