ԱՄՆ-ի պատերազմը Իրանում մինչ օրս արժեցել է 25 միլիարդ դոլար
Թրամփի ժողովրդականությունը կտրուկ անկում Է ապրում:
Չորեքշաբթի օրը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանում մինչ օրս արժեցել է 25 միլիարդ դոլար: Պաշտոնյան տվել է հակամարտության համար ռազմական ծախսերի առաջին պաշտոնական գնահատականը։ Տեկեկությունը տարածում է «Reuters»-ը:
Միջանկյալ ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետականները կարող են դժվարին պայքարի բախվել Ներկայացուցիչների պալատում՝ մեծամասնությունը պահպանելու համար: Ի դեպ, դեմոկրատները բարձր դիրքեր են զբաղեցնում հասարակական կարծիքի հարցումներում, քանի որ փորձում են Իրանի հետ կապված ոչ ժողովրդական պատերազմը կապել մատչելիության հետ:
Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ադամ Սմիթը պաշտոնյային ասել է.«Ուրախ եմ, որ պատասխանեցիք այդ հարցին։ Որովհետև մենք երկար ժամանակ հարցնում ենք, և ոչ ոք մեզ թիվը չի տվել»։
25 միլիարդ դոլարի արժեքը հավասար է NASA-ի այս տարվա ամբողջ բյուջեին։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները սկսեցին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, և երկու կողմերն էլ ներկայումս պահպանում են փխրուն հրադադար։ Պենտագոնը տասնյակ հազարավոր լրացուցիչ ուժեր է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ տարածաշրջանում պահելով երեք ավիակիր։
Հակամարտության ընթացքում զոհվել է տասներեք ամերիկացի զինվոր, հարյուրավորները վիրավորվել են։
Հարկ է նշել, որ Թրամփի ժողովրդականությունը կտրուկ անկում ապրեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո։
Ամերիկացիների միայն 34%-ն է հավանություն տալիս ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը, ինչը նվազում է ապրիլի կեսերի 36%-ի և մարտի կեսերի 38%-ի համեմատ, ցույց են տվել Reuters/Ipsos-ի վերջերս անցկացված հարցումը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: