Քաղաքականություն
21 մայիսի 2026 • 08:36
Ամեն ինչ հարաբերական է․ Միրզոյանն արձագանքել է Շոյգուին
ՀՀ ԱԳ նախարարը կրկնել է ավելի վաղ ասածը` Հայաստանը մտադիր չէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը։
Մայիսի 20-ին Ռուսաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա կառուցման հարցը: ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:
«Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագրերով նախատեսված քայլեր, սակայն դրանք չենք տեսել։ Ամեն ինչ շատ հարաբերական է»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը կրկնել է ավելի վաղ ասածը` Հայաստանը մտադիր չէ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ (քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է) Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանը ՌԴ շահերը վնասելու ոչ մի ցանկություն չունի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: