«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը։
Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում գործող այս արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այնտեղ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջներին։
Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ.
-
Արտադրատեսակը՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» (ապրանքանիշը՝ «Ամասիա»):
-
Խախտումը՝ Նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։ Ընկերության համար սահմանվել է հստակ ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։