Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն քննարկում է կազմակերպությունից լիակատար դուրս գալու հարցը, այն բանից հետո, երբ Ադրբեջանը զրկվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 2024 թվականին քվեարկելու իրավունքից։

Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Շուշիի չորրորդ գլոբալ մեդիա ֆորումում իր բացման ելույթում Ալիևը հայտարարել է.«Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը քննարկում է այս կազմակերպությունից լիակատար դուրս գալու հարցը»։
«Սա պարզապես մեր անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու հարց չէ. մենք անպայման քննարկում ենք այս կառույցից դուրս գալու հարցը», - հավելել է նա։
Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել իր հետ և խնդրել է չանել դա, այլ գտնել իրավիճակը բարելավելու միջոց։
Նրա խոսքով՝ շրջադարձային պահը 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու որոշումն էր։
Հիշելով 2001 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարման ժամանակը, Ալիևը հարաբերությունների վատթարացումն անվանել է «ցավալի» և նշել, որ Բաքուն հետաքրքրված չէ լարվածության հետագա սրմամբ։
«Նրանք պետք է վերականգնեն մեր պատվիրակության քվեարկության իրավունքը։ Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա։ Մենք որևէ սխալ քայլ չենք ձեռնարկել։ Նրանք անարդար որոշում են կայացրել։ Հետևաբար, պետք է նահանջեն և ընդունեն իրենց սխալները։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։