Ալիևը թիրախավորել է եվրոպական կառույցները
Ալիևը մասնավորապես շեշտել է ընդունված բանաձևերի վիճակագրությունը, որն, ըստ նրա, վկայում է Բաքվի դեմ ուղղված արշավի մասին․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել եվրոպական հաստատությունների դեմ ուղղված սուր քննադատությամբ՝ Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին մեղադրելով «հայամետ կողմնակալության» և «սադրանքների» մեջ։
Բաքվից տեսակապի միջոցով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ եվրոպական կառույցները հետևողականորեն թիրախավորում են իր երկիրը՝ տարածելով «զրպարտանք և կեղծիք»։
Ալիևը մասնավորապես շեշտել է ընդունված բանաձևերի վիճակագրությունը, որն, ըստ նրա, վկայում է Բաքվի դեմ ուղղված արշավի մասին․
«2021 թվականից մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջին նման փաստաթուղթն ընդունվել է այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ», - նշել է նա։
Ադրբեջանի նախագահը խորհուրդ է տվել եվրոպացի պատգամավորներին սեփական էներգիան ուղղել Եվրոպայի ներքին մարտահրավերների հաղթահարմանը, այլ ոչ թե Հարավային Կովկասի գործերին միջամտելուն։ Որպես եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներ»՝ նա մատնանշել է․ միգրացիոն ճգնաժամը, իսլամաֆոբիայի աճը, տնտեսական մրցունակության բացակայությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: