Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը, որը հսկայական ներուժ ունի․Ալիև

Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԱՄՆ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևն ընդգծել է.
«Հարգելի պարոն նախագահ։
Մեծ հաճույք է ինձ համար, անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից, Ձեզ և Ձեր միջոցով՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, հղել իմ սրտանց շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները այս պատմական իրադարձության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ։
Մենք խորը գնահատանք ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղ օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանում կայուն զարգացմանը նպաստելու Ձեր վճռական ջանքերի համար։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ։ Ես նաև կցանկանայի հատուկ նշել Ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծին, որը կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ։
Հարգելի պարոն Պարոն նախագահ,
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը, որը հսկայական ներուժ ունի: Վստահ եմ, որ այս ներուժը և մեր առջև բացվող հնարավորությունները լիովին օգտագործելով՝ մենք համատեղ ջանքերով կամրապնդենք մեր միջպետական հարաբերությունները և կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը»։:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։