Ալիևը հայտարարել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին
Ըստ Ալիևի ՝ երկկողմ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դժվարին շրջանը մնացել է ետևում. դրանք լիովին կարգավորվել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած Գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարևոր է, որ դժվարություններն այժմ մնացել է ետևում, և ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են», - ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում՝ կառավարական մակարդակով, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի աշխատակազմի մակարդակով։
«Այսպիսով, այս առումով, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ուրախ ենք դրա համար», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարևոր են ինչպես երկկողմ, այնպես էլ ավելի լայն առումով։ «Դրանք ընդգրկում են ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները, այնպես էլ նորերը, որոնք կարող են ի հայտ գալ։ Այստեղ շատ կարևոր դեր են խաղում տրանսպորտը, առևտուրը և հումանիտար համագործակցությունը», - հավելել է Ալիևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։