Հասարակություն
20 մայիսի 2026 • 13:23
Ալավերդու հունական համայնքի կենտրոնի բակում տեղի է ունեցել պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի կենտրոնի բակում տեղի ունեցավ պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էին Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Շաղոյանը, հունական համայնքների նախագահներ, ֆեյսբուքյան էջից:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ելույթներ ունեցան համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը, պատմաբան Էդուարդ Շահվերդյանը։
Ներկաներն ունկնդրեցին Ալավերդու «Կալլիոպե» և մանկական «Ակմի» հունական երգչախմբերի կատարումները։
Միջոցառումը նշանավորվեց և ամփոփվեց զոհերի հիշատակին նվիրված ծառատունկով։
Նույն օրը պոնտացի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև Ստեփանավան քաղաքի հունական համայնքի անդամները։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։