Ակնկալվում է, որ ԵՄ անդամ երկրները Հայաստան կուղարկեն Հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր ԵՄ-ին ՝ կանխելու համար հիբրիդային սպառնալիքները։ Ըստ նոր առաքելության հնարավոր կլինի պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ, այդ թվում օգնել ընտրական ապօրինի ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման հարցում։

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ հավանություն են տվել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու նախաձեռնությանը, հայտնում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր ԵՄ-ին՝ կանխելու համար հիբրիդային սպառնալիքները։ Նոր առաքելությունը բաղկացած կլինի 9–14 մասնակիցից, և նրանց հիմնական նպատակն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, միջամտությունների և կիբերսպառնալիքների դեմ, խորհրդատվություն տալ կառավարությանը, օգնել ընտրական ապօրինի ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման և հանրային իրազեկվածության բարձրացման հարցերում։ Առաքելությունն ակնկալվում է տեղակայվել Հայաստանում մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10–15 աշխատանքային օրով, և ավարտին կհստակեցվի Բրյուսելի հետագա գործողությունների ուղղությունը՝ հնարավոր ԵՄ լիարժեք քաղաքացիական առաքելության համար։
Սրան զուգահեռ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը ներկայացրել է «Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ» (PFCA) փաստաթուղթը, որը հավանություն է տալիս նոր՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության ստեղծմանը Հայաստանում՝ շեշտելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և երկրի տեսանելի ազատումը ծայրահեղականացնող և օտար միջամտություններից։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հիմնական ճգնաժամային մարտահրավերը Ռուսաստանի ազդեցությունն է՝ ռուսական ռազմաբազան, սահմանապահներն ու տնտեսական կապերը, ինչպես նաև էներգետիկ և հեռահաղորդակցական ենթակառուցվածքների վերահսկողությունը։ Կրեմլն օգտագործում է տարածաշրջանային լարվածությունն ու վախերը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և առանց ԵՄ ակտիվության Հայաստանը դժվարությամբ կարող է աստիճանաբար դուրս գալ Մոսկվայի ազդեցության դաշտից։
Փաստաթղթում նաև նշվում է, որ արագ արձագանքման խումբը և ընդհանուր անվտանգության նոր առաքելությունը կօգնեն պաշտպանել երկրի ինքնուրույն ռազմավարական կողմնորոշումը, ապահովել ընտրությունների խիստ ու թափանցիկ ընթացքը և նվազեցնել արտաքին միջամտությունների ու ապատեղեկատվության ռիսկերը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: