ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հետագա համագործակցությունը
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացվող առաքելության դերը և վերահաստատել գործընկերությունը շարունակելու հանձնառությունը.

Հուլիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացվող առաքելության դերը և վերահաստատել գործընկերությունը շարունակելու հանձնառությունը.
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ հայկական կողմը հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ արդեն իսկ ձևավորված գործնական փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև առաքելության ընթացիկ գործունեությանը և հետագա համագործակցությանն առնչվող ծրագրային հարցերին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։