Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել դրանք կառավարություններին՝ հաստատման համար։

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 13-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի կազմակերպչական և տեխնիկական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրել մի շարք ուղեցույցների նախագծեր՝ փորձագիտական խմբերի աշխատանքի, քարտեզների կազմման և փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել դրանք կառավարություններին՝ հաստատման համար։
Նշվել է՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը շարունակվում է, ինչպես նաև իրականացվում է նավթամթերքի մատակարարում։
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, իսկ հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը կճշտվի աշխատանքային կարգով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: