Աղքատությունն աճում է Վայոց ձորում. պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյան
Բոլորս իրար հետ փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք ուժեղ երկիր՝ ուժեղ առաջնորդով, որ լավ ապրի մեր ազգը:

Եղեգնաձորում չկա աշխատանք, Եղեգնաձորի գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են: Այս մասին Եղեգնաձորում, քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Աղքատությունն աճում է Վայոց ձորում, և դրա համար պետք է առաջնորդ, ով գիտի ձևը՝ ինչպես լավ կյանք ապահովել։
Բոլորս իրար հետ փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք ուժեղ երկիր՝ ուժեղ առաջնորդով, որ լավ ապրի մեր ազգը»,-ասել է նա։
Իր հերթին «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանն նշել է. «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու անսակարկելի արժեք լինի. մեկը դա մարդասիրությունն է, երկրորդը իրավունքի գերակայությունը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։