Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կտեղափոխվի հերթական բեռնախմբաքանակը
Ըստ հաղորդագրության՝ այսօրվա ընթացքում նախատեսվում է տեղափոխել՝ 4 վագոն ցորեն (ընդհանուր՝ 280 տոննա), 4 վագոն պարարտանյութ (ընդհանուր՝ 277 տոննա)։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ այսօր Ադրբեջանի տարածքով (տարանցմամբ) Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն կուղարկվի հերթական բեռնախմբաքանակը։
Ըստ հաղորդագրության՝ այսօրվա ընթացքում նախատեսվում է տեղափոխել.
-
4 վագոն ցորեն (ընդհանուր՝ 280 տոննա),
-
4 վագոն պարարտանյութ (ընդհանուր՝ 277 տոննա)։
Ընկերությունը նաև ամփոփ տվյալներ է ներկայացրել մինչ օրս իրականացված փոխադրումների ծավալների վերաբերյալ, որոնք ներկայացված են ստորև.
Ռուսաստանից Հայաստան (Ադրբեջանի տարածքով տարանցմամբ).
-
Հացահատիկ — ավելի քան 28,000 տոննա
-
Պարարտանյութ — ավելի քան 4,000 տոննա
-
Ալյումին — 133 տոննա
-
Հնդկացորեն — 68 տոննա
Ադրբեջանից Հայաստան արտահանված նավթամթերք.
-
Դիզելային վառելիք — ավելի քան 10,000 տոննա
-
ԱԻ-95 տեսակի բենզին — 2,955 տոննա
-
ԱԻ-92 տեսակի բենզին — 979 տոննա
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։