Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
20 մայիսի 2026 • 17:23

Ադրբեջանի պաշտպանության ոլորտի մի շարք պաշտոնյաներ այցելել են Թուրքիա

Հանդիպումների ընթացքում քննարկվել են  երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները:

Ադրբեջանի պաշտպանության ոլորտի մի շարք պաշտոնյաներ այցելել են Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն և նախարարության այլ պաշտոնյաներ աշխատանքային այցով գտնվում են Թուրքիայում, որտեղ մասնակցելու են« Ավագ դիտորդի օրվան » նվիրված EFES 2026 բազմազգ համատեղ զորավարժություններին: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ այցի ընթացքում պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, իսկ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է իր գործընկեր, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են  երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական (RTC) և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ընդգծվել է երկու երկրներում իրականացվող համատեղ նախագծերի և զորավարժությունների կարևորությունը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։