Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է իր բառերով ասած՝«Զանգեզուրի միջանցք»ի կարևոր նախագիծ լինելու հանգամանքը»
Ալիևը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումն այլ է այսպես կոչված՝« Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումումի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է իր բառերով ասած՝«Զանգեզուրի միջանցք»ի կարևոր նախագիծ լինելու հանգամանքը»։
«Մեծ տարբերություն կա նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման և ԱՄՆ նախորդ վարչակազմերի մոտեցման միջև։ Ցավոք, գրեթե 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում ԱՄՆ վարչակազմերը, նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա վարել են հակամարտության սառեցման, այլ ոչ թե ադրբեջանական տարածքների ազատագրման քաղաքականություն։ Նրանց նպատակն էր սառեցնել իրավիճակը և այն օգտագործել որպես Ադրբեջանի և, որոշ չափով, նաև Հայաստանի վրա ազդելու միջոց։ Նրանց գործունեությունն իրականացվել է լիովին համակարգված ձևով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ծառայել է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ օկուպացիայի անորոշ ժամանակով շարունակմանը»,- հայտարարել է Ալիևը։
Ալիևը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումն այլ է այսպես կոչված՝« Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված․«ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը հասկացավ, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապեր Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ։Նրանք շատ արդյունավետ աշխատեցին և նաև բացատրեցին Հայաստանին, որ այս խաղաղությունը անհրաժեշտ է նաև իրենց համար։ Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, ես և Հայաստանի վարչապետը ստորագրեցինք եռակողմ հայտարարություն։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նույնպես նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -հայտարարել է Ալիևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։