Ադրբեջանցիների 87.7 տոկոսը վստահում է Ալիևին
Հարցման նպատակը քաղաքացիների վերաբերմունքն ուսումնասիրելն է։

Ադրբեջանի Հանրապետության լրատվամիջոցների զարգացման գործակալությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ 2026 թվականի առաջին կեսին նախագահ Իլհամ Ալիևի գործունեության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը ուսումնասիրելու և այս ոլորտում դինամիկան ու միտումները վերլուծելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հարցման արդյունքները ցույց են տալիս նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական ղեկավարության և ռազմավարական գործունեության նկատմամբ հանրային բարձր աջակցության մակարդակը։
Հարցման համաձայն՝ հարցվածների շրջանում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ վստահության ընդհանուր մակարդակը կազմում է 87.7 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ երկրի մոտավորապես 10 մարդուց 9-ը վստահում է նախագահ Իլհամ Ալիևին, գրում են տեղական ԶԼՄ-ները։
«Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 93.6 տոկոսը դրական է գնահատում նախագահի գործունեությունը։
Վստահության և աջակցության բարձր մակարդակը հաստատող ամենաուժեղ ցուցանիշներից մեկը քաղաքացիների քվեարկության վարքագիծն է։ Այսպիսով, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 91.5 տոկոսը, կքվեարկեր նախագահ Իլհամ Ալիևի օգտին։
Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահի նկատմամբ վստահության բարձր մակարդակը ձևավորվում է ոչ միայն պետության ղեկավարի հեղինակությամբ, այլև երկրի ներքին կայունությամբ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։