Ադրբեջանի հետ բանակցություններին մոտեցել ենք որպես ընդհանուր շահերի մասին բարեկամական զրույցի. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ՝ ռազմավարական այս խողովակաշարի աշխատանքների դադարեցումը լուրջ տնտեսական կորուստներ էր պատճառում պետությանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջին օրերին բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի հետ կնքված նոր համաձայնագրերին և ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտնում են վրացական ԶԼՄ-երը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ բաքվի հետ երկխոսությունը դուրս է ստանդարտ միջպետական հարաբերությունների ձևաչափից.
«Մենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններին մոտեցել ենք ոչ թե որպես երկու պետության միջեվ ստանդարտ երկխոսության, այլ որպես ընդհանուր շահերի մասին բարեկամական զրույցի։ Մենք ամենուր ունենք իդեալական պայմաններ, երկու կողմերի շահերը հավասարապես հաշվի են առնվում։ Սա վերաբերում է ինչպես գազի և էլեկտրաէներգիայի ներմուծմանն ու տարանցմանը, այնպես էլ Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի շահագործմանը»։
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ՝ ռազմավարական այս խողովակաշարի աշխատանքների դադարեցումը լուրջ տնտեսական կորուստներ էր պատճառում պետությանը.
-
ադարի հետևանքով Վրաստանը կորցնում էր տասնյակ միլիոնավոր լարիի պոտենցիալ եկամուտ։
-
Շահագործման վերականգնումից հետո այդ ողջ համապատասխան եկամուտը ուղղակիորեն կներառվի երկրի պետական բյուջե։
Կոբախիձեն մանրամասնել է նաև ստորագրված փաստաթղթերի իրավական ու լոգիստիկ կողմը՝ նշելով, որ Վրաստանին հաջողվել է ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը.
«Մենք ունենք համաձայնագրերի երեք հիմնական ոլորտ, այդ թվում՝ «Շահ Դենիզ» հանքավայրից երաշխավորված գազի մատակարարումը, և կա երկու լրացուցիչ համաձայնագիր։ Ընդհանուր առմամբ, ծավալի երաշխիքը մեծացվել է։ Այսինքն՝ այս ստորագրված համաձայնագրի հիման վրա մենք ստացանք ավելի շատ երաշխիքներ, քան այն, ինչ ունեինք նախկինում՝ ծավալների առումով»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։