Ադրբեջանի հակասական ուղերձները՝ խաղաղության հայտարարությունների ֆոնին
«Արևմտյան Ադրբեջան» թեզը՝ Ադրբեջանի պետական օրակարգում

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» թեզը՝ այն ներառելով պետական և հանրային օրակարգում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը, Բաքվի Սաբաիլ շրջանի գործադիր մարմնում անցկացվել է «Պատմական հիշողությունից դեպի ապագա․ Արևմտյան Ադրբեջանի ճարտարապետական ժառանգությունը» թեմայով միջոցառում։
Պաշտոնական ձևակերպմամբ՝ նախաձեռնության նպատակն է ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, պատմական հիշողության պահպանումը և այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքների ընդլայնումը։ Միջոցառման ընթացքում ընդգծվել է նաև նման ծրագրերի շարունակականության և առավել լայնամասշտաբ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Այս զարգացումների ֆոնին, չնայած Հայաստանի և հայ ժողովրդի հետ հակամարտության ավարտի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, Ադրբեջանի ներսում պետական մակարդակով իրականացվող նման նախաձեռնությունները առաջացնում են հարցեր դրանց բովանդակության և քաղաքական ուղերձների համադրելիության վերաբերյալ։ Արդյունքում ընդգծվում է հռչակված դիրքորոշումների և իրականացվող քաղաքականության միջև առկա անհամապատասխանությունը, որը հարցադրումներ է առաջացնում Բաքվից հնչող «խաղաղասիրական» հայտարարությունների անկեղծության շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։