Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք.Բայրամով
Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝Բայրամովն ասել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:
«Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- նշել է նա:
Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։