Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը
Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

Այսօր՝ հունիսի 18, Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշում է, որ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։
«Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով։
Այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից մեկն էր, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (այս մասին մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում)։
Հատուկ շնորհակալություն դիմումատուների փաստաբանական թիմին։
Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, եւ չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ «հերոսական դրվագը»»,- նշել է Դրմեյանը։
Վճիռը սույն հղմամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։