Ուրբաթ, մայիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
4 ապրիլի 2026 • 10:47

Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել և գին է խնդրել. Պապոյան

Ադրբեջանական ծագման 1-2 արտադրանք է եկել Հայաստան՝ բենզին և դիզվառելիք, իսկ Ադրբեջանի տարածքով գրեթե ամեն օր մի բան գալիս է։

Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել և գին է խնդրել. Պապոյան

Ադրբեջանական ծագման 1-2 արտադրանք է եկել Հայաստան՝ բենզին և դիզվառելիք, իսկ Ադրբեջանի տարածքով գրեթե ամեն օր մի բան գալիս է։ Այս մասին, այսօր ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Օրինակ, սուպերմարկետների ցանցերից մեկը՝ «Նոր Զովքը», դիմել է, որ Ադրբեջանի տարածքով բերի սպիտակաձավար, մեկ ուրիշ կազմակերպություն դիմել է, որ բերի ռուսական քարածուխ, այն մյուսը բերում է հացահատիկ, այն մյուսը արդեն բերում է պարարտանյութ։ Սա արդեն շատ սովորական երևույթ է դարձել։ Ես արդեն կորցրել եմ հաշիվը ապրանքատեսակների ցանկի»,–ասաց նա։

Հարցին՝ չկա՞ որևէ ապրանք, որ Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան, Պապոյանը դրական պատասխան տվեց. «Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է փայլաթիթեղի նկատմամբ, և կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է։ Այսինքն ասել են՝ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է, կարո՞ղ եք ասել՝ ինչ ծավալով, ինչ ժամանակում և ինչ գին կարող եք տալ։ Մեր արտադրողը ծավալը, գինը տվել է, դեռ պատասխան չենք ստացել»,–ասաց նախարարը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ. ՊապոյանԷկոնոմիկա

29 մայիսի 2026

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ. Պապոյան

Հանդիպման առանցքում եղել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։

«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. ՀարությունյանԷկոնոմիկա

29 մայիսի 2026

«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. Հարությունյան

Հիշեցնենք, որ  ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները։

Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքըԷկոնոմիկա

29 մայիսի 2026

Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը

Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։