Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ որոշման տեքստը խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է պատգամավոր Զիյաֆեթ Ասկերովը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) որոշում է կայացրել ամբողջությամբ կասեցնել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ։ Այս քայլը պատասխան է Եվրախորհրդարանի վերջին շրջանի գործունեությանը, որը Բաքուն որակում է որպես «հակաադրբեջանական»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ որոշման տեքստը խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է պատգամավոր Զիյաֆեթ Ասկերովը։ Ըստ ընդունված փաստաթղթի՝ նախատեսվում է.
-
Դադարեցնել Միլլի Մեջլիսի և Եվրոպական խորհրդարանի միջև փոխգործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։
-
Դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին և սկսել համապատասխան իրավական ընթացակարգերը։
Որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել պատգամավորների կողմից։ Այս որոշումը նշանավորում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների հերթական սրումը և դիվանագիտական հարթակում կապերի սառեցումը։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում ընդունվել է բանաձև, որն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։