Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
25 մարտի 2026 • 09:06

Ադրբեջանը 2025թ․ նախատեսում էր հարձակվել Հայաստանի վրա - Թաթոյան

Ադրբեջանը մարտին նախատեսել էր հարձակում Սյունիքի վրա. Թաթոյանը մեղադրում է Փաշինյանին զիջումների քաղաքականության մեջ

Ադրբեջանը 2025թ․ նախատեսում էր հարձակվել Հայաստանի վրա - Թաթոյան

Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակում գործել ՀՀ-ի վրա. ասուլիսին հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը,- հայտնում է aysor.am-ը։

Ըստ Թաթոյանի՝ ԱՄՆ հետախուզությունը մարտի սկզբին ունեցել է հիմնավոր տվյալներ, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա, հատկապես Սյունիքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել էր Ներսես Կոպալյանը՝ EVN-ի հետ հարցազրույցում։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի միջնորդությունը և նրանց առաջարկած TRIPP ծրագիրը փրկեցին իրավիճակը՝ կանխելով հարձակումը։ ԱՄՆ-ն թույլ չտվեց Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա նշել է Թաթոյանը։

Թաթոյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն հասկանում Ադրբեջանի նման պետության հետ զիջումների քաղաքականության վտանգը։

Ադրբեջանը պատերազմները դիտարկում է որպես իշխանությունը պահպանելու գործիք։ Զիջումները միայն նոր ագրեսիաներ են հրահրում։ 2020-2024 թվականներին բոլոր զիջումների չնայած՝ Ադրբեջանի սպառնալիքը ոչ միայն չի վերացել, այլև մնացել է նույն մակարդակի վրա, նշել է Թաթոյանը։

Նա օրինակ է բերել նաև Սահմանադրական հանրաքվեի և Սահմանադրության փոփոխությունների հարցը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլերն անում է Ադրբեջանի պահանջով։ Թաթոյանը կարծում է, որ այդ զիջումը կատարվում է ձախողված քաղաքականության հետևանքով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։