ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կանխել են 10 կգ մարիխուանայի իրացման փորձը Telegram-ի միջոցով․ գործն ուղարկվել է դատախազություն
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի ապօրինի շրջանառության վերաբերյալ։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Ս․Պ․-ն, իր ազգական Հ․Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, Telegram-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ մատնանշած վայրից և թաքստոցից վերցրել է 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Սակայն նրանք հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ս․Պ․-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված «մարիխուանա», էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ։
Հսկող դատախազի որոշմամբ Ս․Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձ) և 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։ Հ․Պ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։