ԱԱԾ-ն խուզարկել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակը
Անդրանիկ Թևանյանն այդ ամենը որակել է որպես խոչընդոտ իրենց քարոզարշավին:

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները գրասենյակից վերցրել են համակարգիչներ, հեռախոսներ, տեխնիկական միջոցներ, վերլուծական նյութեր։
«Հիմա արդեն ուզում են նաև մեր բնակարանը խուզարկել, խուզարկությունը շարունակվելու է բնակարանում»,- ասել է Թևանյանը։
Թևանյանն այդ ամենը որակել է որպես խոչընդոտ իրենց քարոզարշավին։
Նա անհեթեթություն է որակել նաև Քննչական կոմիտեի կողմից իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: