7․4 մլն դրամ․ Գուրգեն Սիմոնյանը՝ սեփական կուսակցության գլխավոր նվիրատու
Ուշագրավ է, որ նվիրատվության մեծ մասը՝ 7 մլն 420 հազար դրամն արել է կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։

Հայաստանի շնորհապետական կուսակցությունն անցած տարի 8․6 մլն դրամի ֆինանսական մուտքեր է ունեցել։ Ըստ կուսակցության ներկայացրած հաշվետվության՝ դրանից 8 մլն 71 հազարը նվիրատվություն է, 550 հազարը՝ անդամավճարներ։ 2025-ին կուսակցությունն այս գումարից ծախսել է 3 մլն 167 հազար դրամ, որից 3 մլն 93 հազար դրամը գույքի վարձակալության վճար է, 55․7 հազարը՝ կոմունալ վճարներ, մոտ 16 հազարը՝ «Ռադիո Վան Գյումրի»-ում գովազդային ծառայության վճար է։
Ուշագրավ է, որ նվիրատվության մեծ մասը՝ 7 մլն 420 հազար դրամն արել է կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Մինչդեռ, որպես կուսակցության ղեկավար, նա 2025-ի հոկտեմբերի 9-ին գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ըստ որի՝ ընդամենը 171 հազար դրամ եկամուտ է ունեցել։
Այս գումարն աշխատանքի վարձատրություն է 3 կառույցներից՝ Մխիթարեան կրթահամալիրից և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից և քաղ․իրավական պայմանագրով եկամուտ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն հիմնարկից։ Միաժամանակ, Սիմոնյանը 12 մլն դրամ կանխիկ փող է ունեցել։ Սիմոնյանն անշարժ գույք չի հայտարարագրել, նշել է միայն 2021 թվականին գնված TOYOTA մակնիշի ավտոմեքենայի մասին։
© factor.am
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։