650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան
Մենք տարբեր ծրագրերով տարբեր փուլերում ենք գտնվում, և ամենահասունն ու ամենամոտը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ՀՀ կառավարությունը և ներդրումային կոմիտեն, որը հաստատում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսական հարցը, Երևան քաղաքի 3 ծրագրերով հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ենթակառուցվածքի ամբողջական արդիականացմանը, վերգետնյա տրանսպորտի մեր վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, 2 դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը և Դալմայի 250 հեկտար այգիների կառուցմանը: Մենք տարբեր ծրագրերով տարբեր փուլերում ենք գտնվում, և ամենահասունն ու ամենամոտը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է, հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում այս պրոցեսին, բայց նաև պետք է հասկանալ, որ որևէ ծրագիր, որ տասնամյակներով չես իրականացնում, դրա գիտելիքն ու կառավարման կարողությունը երկրից վերանում է, հիմա մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված»,- նշել է Ավինյանը:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։