Հասարակություն
8 սեպտեմբերի 2026 • 07:43
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց Հայաստան մաքսանենգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի պաշտոնական աղբյուրը։
ՔԿ և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցի տեղադրման (թաքստոցի) վայրը։ Փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն։
Հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելու փորձը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։