44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Նա զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 26-ին Նորապատ գյուղում ծառայության ժամանակ 18-րդ փողոցի հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են մի տղամարդու, որի ձեռքին հրացան կար, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարզվել է՝ Մրգաշատ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդը հրազենի համար համապատասխան թույլտվության չուներ։ Նա զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի «ԻԺԿ» տիպի որսորդական ողորկափող հրացան։
44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։