27 մեքենայի ղեկին եղել է անչափահաս. ուժեղացված ծառայություն «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունից ծնողներին հորդորել են, որ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ժամը 13։00-ի դրությամբ ոստիկանությունը հայտնաբերել է 27 ավտոմեքենա, որոնց ղեկին անչափահաս է եղել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Մայիսի 22-ին` ժամը 13։00-ի դրությամբ, հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից ծնողներին հորդորել են, որ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։