22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու պարտատոմսեր․դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.
22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ:
2 անշարժ գույքի գնման իրավունք:
3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ:
Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.
4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք:
2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու․Փաշինյան
«Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասել է Փաշինյանը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է
Այս մասին հայտնել է հենց Լուսինե Բադալյանը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները
Նազելի Բաղդասարյանն առաջադրվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում