2027 թվականից ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կդառնան փոխարինելի մարտկոցներով
Այսպիսով սարքերը կլինեն ավելի երկարակյաց:
)
Այսօրվա հեռախոսների և պլանշետների մեծ մասը հերմետիկ փակված դիզայնով է, մարտկոցները սոսնձված են և դժվար է հանել կամ փոխարինել դրանք։ Սա կարող է փոխվել 2027 թվականից, գրում է Business standard-ը:
Մարտկոցների վերաբերյալ ԵՄ կանոնակարգի համաձայն՝ հեռախոսները, պլանշետները և անլար բջջային հեռախոսները պետք է նախագծվեն այնպես, որ մարտկոցները հնարավոր լինի հանել և փոխարինել՝ առանց սարքը կամ մարտկոցը վնասելու: Կանոնն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի փետրվարի 18-ին :
Ըստ նոր կանոնակարգի , մարտկոցները պետք է լինեն և՛ հանվող, և՛ փոխարինելի։ Սա նշանակում է, որ օգտատերերը պետք է կարողանան դրանք անվտանգ հանել՝ առանց սարքը վնասելու, և փոխարինել մեկ այլ սարքով՝ առանց ազդելու աշխատանքի կամ անվտանգության վրա։ ԵՄ-ի կողմից մարտկոցների վերաբերյալ կանոնակարգը ոչ միայն կարգավորող փոփոխություն է ,այլև սարքերի նախագծման, սպասարկման եղանակի վերանայում: Սպառողների համար այդ սարքերը կդառնան ավելի դիմացկուն, երկարակյաց և հեշտ վերանորոգվող:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։